ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել ընտրական գործընթացի ողջ ընթացքում արձանագրված խախտումները․ Վարդևանյան

12 Հունիսի 2026, 12:18

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է հանձնել հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը։

Լրագրողների հարցին՝ եթե «Ուժեղ Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, ապա ինչո՞ւ են այժմ դիմում ԿԸՀ-ին, դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը նշել է, որ եթե ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ համապատասխան դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացվում, ապա դա առնվազն կարող է փաստարկ հանդիսանալ, որ Սահմանադրական դատարանում պայմանականորեն պատասխանող կողմը ՝ ԿԸՀ-ն վկայակոչի այդ հանգամանքը։

Ի վերջո, օրենսդրությամբ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորությունը վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Եթե հանձնաժողովն ունի այդ լիազորությունը, ապա առնվազն պետք է նման դիմում ներկայացնել»,- նշել է Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել այդ դիմումը ոչ թե զուտ քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած աբսուրդային խախտումների, այլ ընտրական գործընթացի ողջ ընթացքում տեղի ունեցած խախտումների համատեքստում։

«Եթե մենք համեմատական անցկացնենք 2021 թվականի և 2026 թվականի ընտրությունների միջև, կարող ենք տեսնել, որ նույնիսկ ԵԱՀԿ/ԺՄԻԿ-ի գնահատականներն այս անգամ ավելի վատն են։ Պատկերացրեք՝ այն իշխանությունը, որը մշտապես խոսել է, թե իրենք ամենաարդար, օբյեկտիվ ընտրություններ կազմակերպողն են, նույնիսկ ԵԱՀԿ/ԺՄԻԿ-ի գնահատականներով մեծ անկում ունեն»,- նշել է Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։