Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին հարկադրաբար բերել դատարան

12 Հունիսի 2026, 15:08

Քաղաքականություն

Հունիսի 12-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, կայացավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նիստին ներկա չէր գործով անցնող Սեյրան Օհանյանը։ Դատարանը նրա բացակայությունն անհարգելի ճանաչեց՝ բացակայության մասին նախապես չծանուցելու և հիվանդությունը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու պատճառով։ Դատարանը նաև որոշում կայացրեց հաջորդ նիստին Սեյրան Օհանյանին հարկադրաբար բերել դատարան։ Դատական նիստը հետաձգվեց։