Արման Ծառուկյանը ռեկորդային խաղադրույք է կատարել Տոպուրիայի դեմ

13 Հունիսի 2026, 11:50

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը ռեկորդային խաղադրույք է կատարել UFC-ի առաջիկա չեմպիոնական մենամարտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն Իլիա Տոպուրիան և Ջասթին Գեյջին։ Ծառուկյանը 1 միլիոն դոլար է դրել ամերիկացի Գեյջիի հաղթանակի վրա։ Եթե վերջինս հաղթի, Ծառուկյանի շահումը կկազմի 5,7 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակման ընթացքում Ծառուկյանը դիմել է Գեյջիին. «Եղբայր Գեյջի, պարզապես նոկաուտի ենթարկիր նրան»։

Թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտը կդառնա UFC Freedom 250 պատմական մրցաշարի գլխավոր իրադարձությունը։

Հիմա եթերում