ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալը կյանքի ամենադժվար որոշումներից մեկն էր․ Լևոն Արոնյան

13 Հունիսի 2026, 17:00

Սպորտ

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը խոստովանել է, որ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշումը իր կյանքի և կարիերայի ամենադժվար որոշումներից մեկն էր։

«Դա իմ կյանքի ամենադժվար որոշումներից մեկն էր։ Սակայն ես իրավիճակն ընկալեցի այսպես․ երկրում շախմատի նկատմամբ վերաբերմունքը սառել էր, և շախմատն այլևս չէր դիտարկվում որպես ազգային հետաքրքրություն ներկայացնող ոլորտ։ Եթե թույլ տայի, որ ինձ վերաբերվեն որպես սովորական մարզիկի, որը ոչնչի չի հասել, ապա դրանով հարվածի տակ կդնեի ամբողջ ոլորտը։ Եթե դուք վատ եք վերաբերվում ինձ, և եթե այս ոլորտում իմ կարծիքը ձեզ համար ոչինչ չի նշանակում, ապա այլևս խոսելու բան չունենք», — ասել է շախմատիստը։

Ազգային հավաքական վերադառնալու հնարավորության վերաբերյալ Արոնյանը նշել է, որ ներկայում նման հեռանկար չի տեսնում։