Հայաստանը զբաղեցրել է 74-րդ տեղը Immigration Index 2026 համաշխարհային վարկանիշում
14 Հունիսի 2026, 11:55
Ամերիկյան «Remitly» ընկերության ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 74-րդ տեղը 82 երկրների ընդգրկմամբ կազմված «Immigration Index 2026» վարկանիշում։
Գնահատումն իրականացվել է 34 չափանիշների հիման վրա, որոնք միավորվել են 16 հիմնական կատեգորիաներում՝ անվտանգություն, առողջապահության և կրթության որակ, շրջակա միջավայրի վիճակ, զբաղվածության հնարավորություններ, կյանքի արժեք, բնակարանի մատչելիություն, հասարակական տրանսպորտի զարգացվածություն, ընտանիքների աջակցություն և խոշոր ներգաղթյալ համայնքների առկայություն։
Վարկանիշի առաջատարը Շվեյցարիան է։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Իսլանդիան, Լյուքսեմբուրգը, Ավստրալիան և Գերմանիան։
ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր դիրքը զբաղեցրել է Ղազախստանը՝ 53-րդ տեղ։ Նրան հաջորդում են Մոլդովան (56-րդ տեղ), Ադրբեջանը (66-րդ), Հայաստանը (74-րդ) և Ուզբեկստանը (75-րդ)։
Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուկրաինան ուսումնասիրության մեջ չեն ընդգրկվել։