«Լեգիա»-ն մտադիր է բաժանվել Վահան Բիչախչյանից
16 Հունիսի 2026, 16:00
Վարշավայի «Լեգիա»-ն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանից։ Լեհական ակումբը նոր մրցաշրջանից առաջ վերակառուցում է թիմի կազմը և հայ ֆուտբոլիստին ներառել է այն խաղացողների ցուցակում, որոնք համապատասխան առաջարկի դեպքում կարող են հեռանալ թիմից։
Goal.pl-ի տեղեկություններով՝ «Լեգիա»-ն ակնկալում է Բիչախչյանի տրանսֆերից ստանալ մոտ 900 հազար եվրո։ Հենց այս գումարը կարող է գոհացնել ակումբին՝ 26-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ բանակցությունների դեպքում։
Բիչախչյանը «Լեգիա» է տեղափոխվել 2025 թվականի ձմռանը՝ Շչեցինի «Պոգոն»-ից։ Այն ժամանակ հայ հարձակվողի տրանսֆերը ակումբի համար արժեցել էր մոտ 250 հազար եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լեգիա»-ի հետ գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։