Դաշնակահարուհի Եվա Գևորգյանն արժանացել է «Prix Serdang 2026» մրցանակին
16 Հունիսի 2026, 18:20
Հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի հաղթող և աշխարհում Young Yamaha Artist տիտղոսի միակ կրող Եվա Գևորգյանն արժանացել է «Prix Serdang 2026» մրցանակին՝ ստանալով 50 հազար շվեյցարական ֆրանկ մրցանակ։
Մրցանակաբաշխության համակարգողն է հանրահայտ դաշնակահար Ռուդոլֆ Բուխբինդերը, ով ընդգծել է Եվայի «բացառիկ երաժշտական հասունությունն ու ինքնատիպ արտիստիկ ձեռագիրը»։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 14-ին Շվեյցարիայի Ֆելդբրունեն քաղաքում։ Միջոցառման շրջանակում 22-ամյա դաշնակահարուհին հանդես է եկել մենահամերգով՝ կատարելով Սեզար Ֆրանկի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։