Գազատար են վնասել. Արթիկ քաղաքն ու 18 գյուղ զրկվել են գազամատակարարումից
17 Հունիսի 2026, 12:20
«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ժամը 09:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,–հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։