ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան

17 Հունիսի 2026, 18:06

Քաղաքականություն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն տվել է իր համաձայնությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ տեղի ունեցածը որակելով իրավական գործառույթների լիակատար ձախողում։

«Հիշեցման կարգով նշեմ, որ առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2004-2009 թվականների իրադարձություններին։ Եթե հաշվենք բոլոր դրվագները, ապա հասնում ենք շուրջ 300 մեղադրանքի, որոնք հիմնականում վերաբերում են այդ ժամանակահատվածում պաշտոնական դիրքի չարաշահմանը, իսկ այժմ այդ բոլոր մեղադրանքներին գումարել են նաև փողերի լվացման հոդվածը»,- նշել է Օրբելյանը։