ԱԺ-ում մեր «պացիենտը» նորից սկսել է գոռգոռալ ու սպառնալ․սա հաղթածի կեցվա՞ծք է․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

17 Հունիսի 2026, 19:10

Քաղաքականություն

Այսօր ԱԺ-ում մեր «պացիենտը» նորից սկսել է գոռգոռալ ու սպառնալ։ Սա հաղթածի կեցվա՞ծք է։ Չնայած ընտրախախտումներով իբր հաղթանակ ես ձևակերպել ու ձայներ յուրացրել, միևնույն է՝ հանգստություն չունես։ Այս մասին նշել է «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Նիկո՛լ Փաշինյան, չե՞ս կարողանում Ալիևին բացատրել, թե ինչպես է ստացվել, որ ժողովրդին ավերիչ պատերազմով ահաբեկելուց ու բանտեր նստեցնելուց հետո անգամ չես կարողացել «50+ 1» տոկոս վերցնել։ Հիմա չգիտես ինչպես արդարանալ, որ ժողովուրդը մանդատ չի տվել Սահմանադրությունն Ալիևի պատվերով փոխելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։