Թե որքան կսպասի Հայաստանը Եվրամիությանն անդամակցելուն, միայն Աստված գիտի. Ալեքսանդր Սայապին
18 Հունիսի 2026, 22:00
Տնտեսագետ Ալեքսանդր Սայապինը «Alpha News»-ին մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու և Եվրոպական միությանը միանալու Հայաստանի ձգտումը։
«Առաջին հերթին, մենք կսկսենք նավթն ու գազը վաճառել շուկայական արժեքով, այլ ոչ թե զեղչով, ինչպես անում ենք հիմա։ Բացի այդ, Ռուսաստանն այլևս ստիպված չի լինի հսկել Հայաստանի սահմանները։ Եվ այդ ռեսուրսները նույնպես կազատվեն»,- նշել է Սայապինը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցելու սպասման ռեժիմում կգտնվի անորոշ ժամանակով։
«Այստեղ խոսքը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին չէ։ Խոսքը դեպի եվրոպական տնտեսություն շրջադարձ կատարելու և, պատկերավոր ասած, դեպի Եվրոպա դեմքով շրջվելու մասին է։ Իսկ թե որքան ժամանակ Հայաստանը կգտնվի Եվրոպական միությանն անդամակցությանը սպասող երկրի կարգավիճակում՝ դա արդեն միայն Աստծուն է հայտնի»,- եզրափակել է «Alpha News»-ի զրուցակիցը։