Հայաստանի համար կորուստներն ավելի շատ կլինեն, քան ձեռքբերումները. Եվգենի Բելյակով

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տնտեսական մեկնաբան Եվգենի Բելյակովը «Alpha News»-ին մեկնաբանել է Հայաստանի տնտեսական կորուստները՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու և դեպի Եվրոպական միություն վերակողմնորոշվելու դեպքում։

«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խզումը, անշուշտ, որոշակի տնտեսական խնդիրներ է խոստանում, քանի որ ցանկացած փոքր երկիր զգալի չափով կախված է իր խոշորագույն տնտեսական գործընկերներից։ Բնականաբար, Ռուսաստանը մինչ օրս հանդիսանում է հայկական արտադրանքի իրացման գլխավոր շուկաներից մեկը և Հայաստանի հետ ունի սերտ տնտեսական կապեր»,- նշել է փորձագետը։

«Alpha News»-ի զրուցակցի կարծիքով՝ Հայաստանին սպասվում է Եվրոպական միության շուկա դուրս գալու բարդ գործընթաց, որտեղ արդեն իսկ ձևավորվել է խիստ մրցակցային միջավայր։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Եվրամիությունը կկարողանա՞ փոխարինել Ռուսաստանին՝ որպես տնտեսական գործընկեր, ապա հեռանկարում դա, հնարավոր է, տեղի ունենա։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունները՝ կորուստները, իմ կարծիքով, ավելի շատ կլինեն, քան պոտենցիալ ձեռքբերումները»,- ամփոփել է Բելյակովը։