Գևորգ Խամոյանի դեմ մեղադրանքներն անհիմն են. Համբարձում Մկրտչյան

22 Հունիսի 2026, 18:50

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր քննարկվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գևորգ Խամոյանի խափանման միջոցի հարցը։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մայիսի 25-ից կալանքի տակ գտնվող Խամոյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Գևորգ Խամոյանին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով, սակայն պաշտպանական կողմն այս մեղադրանքը բացարձակ անհիմն և անհեթեթ է որակում։

«Գևորգ Խամոյանը ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չի ունեցել: Նա մինչ բարեգործության արգելքն էլ զբաղվել է բարեգործությամբ։ Արդեն 5 տարի է, ինչ պատերազմից հետո ձևավորվել է «Հայեր միացեք» խումբը՝ բարերարների գլխավորությամբ: Նրանց մեծամասնություն նապրում է Հայաստանից դուրս և այստեղ նրանց աշխատանքների համակարգողը եղել է Գևորգ Խամոյանը»,- լրագրւղների հետ զրույցում ասել է Գևորգ Խամոյանի հորեղբոր որդին՝ Համբարձում Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Խամոյանը ոչ մի քաղաքական ուժի հետ գործ չի ունեցել և նրա դեմ մեղադրանքներն անհիմն են։

Հիմա եթերում