Ցեղասպանության նախատիպն է այն, ինչ այսօր կատարվում է Արցախում. Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր

15 Օգոստոսի 2023, 23:36

Կարծիք | Քաղաքականություն

Հալեպում բնակվող հայերի համար ամենակարևորը արցախահայության իրավունքների պաշտպանությունն է։ Alpha Newsուղիղ եթերում այս մասին ասել է Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափողյանը։

«Մեզ համար շատ կարևոր է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու պահպանում, որովհետև ապրելով իր պատմական բնօրրանում՝ Արցախի ժողովուրդը պետք է իրավունք ունենա նվազագույն կենսական պայմաններով ապրելու, իրավունք ունենա մայր Հայաստանի հետ կապ ունենալու», — ասել է նա։

Չիլափողյանի համոզմաբ՝ Արցախն այսօր Ադրբեջանի կողմից ենթարկվում է ոչ միայն քաղաքական ճնշման, այլեւ նաև ցեղասպանության։

«Արցախն այսօր կենթարկվի Ադրբեջանի կողմից բռնության, որը ոչ թե պարզապես քաղաքական ճնշում է, այլ ուղղակի մարդկանց ապրելուն է սպառնում, ցեղասպանության նախատիպն է այն, ինչ այսօր կատարվում է Արցախում», — արձանագրել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչը։

Ցեղասպանության նախատիպն է այն, ինչ այսօր կատարվում է Արցախում. Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր