Որն է եղել Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի վթարի պատճառը
22 Հունիսի 2026, 15:15
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի վթարի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխալ գործարկումը։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Դրա պատճառով, ըստ էության, որոշում է կայացվել Մախաչկալայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու մասին:
«Պոբեդա» ավիաընկերության տվյալներով՝ օդանավում եղել է 186 մարդ, նրանց պլանավորվում է տեղափոխել մեկ այլ ինքնաթիռ և շարունակել թռիչքը Մոսկվա։