Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել․ նա ոտքն է կորցրել
23 Հունիսի 2026, 10:48
Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ Տեղեկությունը հայտնում է armlur.am-ը: Լրատվականի փոխանցմամբ՝ ներքին խոսակցություններն այն մասին են, որ բետոնային պայթյուն «տրածիլ» է տեղի ունեցել, ինչի հետևանքով զինծառայողը կորցրել է մեկ ոտքը, մյուս ոտքին ստացել այրվածքներ և ոսկրային կոտրվածքներ։
Նշվում է, որ զինծառայողը Սովետաշենի զորամասում է ծառայում: Հրամանատարը Պողոս Պետրոսյանն է:
ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ զինծառայողը վիրահատվել է:
«Զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասացին ՊՆ-ից:
Ընդգծեցին՝ առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չեն կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս: