Alpha News-ի հատուկ ռեպորտաժը Հորմուզից. ինչպես են նավերը փորձել շրջանցել իրանական արգելքը

23 Հունիսի 2026, 18:11

Քաղաքականություն

Հունիսի 21-ին Շվեյցարիայում անցկացված բանակցություններով Իրանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են 60 օրում վերջնական համաձայնության գալ ճանապարհային քարտեզի շուրջ: Պաշտոնական Թեհրանը թույլ է տվել, որ փետրվարրի 28-ից շրջափակման մեջ գտնվող նավերն անխափան անցնեն՝ առանց տուրքեր վճարելու:

Alpha News Persian-ի մեկնաբան Փույա Հոսեյնին վերջին օրերին եղել է Հորմուզի նեղուցի հյուսիսային մասում՝ Հորմուզի կղզում, որտեղից պատմել է, թե ինչ էր կատարվում գրեթե այս 4 ամիսների ընթացքում, երբ Իրանը փակել էր էներգետիկ այդ ճանապարհը և հազարավոր նավեր մնացել էին արգելափակման մեջ:

Հորմուզի նեղուցի փակվելը հանգեցրել է նավթի գների արագ աճի։ Նավթ արտահանող այս երթուղին, որը սև ոսկու շուկայում անկայունություն է առաջացրել, Իրանի ուժն է՝ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

Հիմա եթերում