Հայաստանը և Թուրքիան քննարկել են տրանսպորտային կապի վերականգնմանն ուղղված աշխատանքները

23 Հունիսի 2026, 16:33

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև տրանսպորտային կապի վերականգնմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ նախկինում ակտիվորեն շահագործվող երկաթուղու և ճանապարհների վերականգնումը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Անիի կամրջի վերականգնման գործընթացը։