Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը
23 Հունիսի 2026, 18:29
Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սիմոնյանը հայտնել էր Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացնելու մասին։
«Ազգային ինքնության թշնամիները… Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակից հանել են Արցախի դրոշը»,- ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրել էր Նարե Սիմոնյանը։