ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով

24 Հունիսի 2026, 15:15

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով։

Դատարանը պահանջել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և Ներքին գործերի նախարարությունից ներկայացնել տվյալներ և պարզաբանումներ՝

🟥 16 738 ընտրողների վերաբերյալ, որոնց տվյալներն ու քվեարկության վայրերը պահվել են գաղտնիության ներքո,

🟥 այն վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ, որոնք պետք է բացառեին նրանց կրկնակի կամ բազմակի քվեարկությունը,

🟥 79 125 դեպքերի վերաբերյալ, երբ ընտրողների տվյալները համակարգում մուտքագրվել են ձեռքով,

🟥 ձեռքով մուտքագրման պատճառների, դրա հիմքում ընկած փաստաթղթերի և կրկնակի կամ անօրինական քվեարկությունը բացառելու մեխանիզմների վերաբերյալ։

Պահանջված տվյալները պետք է ներկայացվեն մինչև հունիսի 24-ը։