«ՀԱՊԿ»-ը զգուշացնում է Հարավային Կովկասում էսկալացիայի ռիսկի մասին
24 Հունիսի 2026, 17:56
«ՀԱՊԿ»-ը զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի մասին՝ նշելով, որ Երևանի քաղաքականությունը Մոսկվայի կողմից ընկալվում է որպես քայլ՝ ուղղված Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերի տապալմանը։
Ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովում՝ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վիկտոր Վասիլևն ընդգծել է, որ արևմտյան երկրների ոչ բարեկամական ռազմաքաղաքական գործողությունները Հայաստանի շուրջ կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման։
«Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել Հարավային Կովկասին, այդ թվում՝ հաշվի առնելով Հայաստանում կայացած ընտրությունները։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ ծրագրերը, ԵՄ երկրների՝ Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ներառելու մտադրությունները և նմանատիպ այլ քայլերը հեռանկարում կարող են նոր լարվածություն առաջացնել։ Մենք իրավիճակը պահում ենք վերահսկողության տակ»,- հայտարարել է Վասիլևը։