Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

24 Հունիսի 2026, 18:18

Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով, լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։