Երևանը պետք է Մոսկվային տեղեկացնի ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր դիրքորոշման մասին

25 Հունիսի 2026, 10:00

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Մոսկվան Երևանից ակնկալում է հստակ որոշում կազմակերպությունում հետագա մասնակցության վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ շարունակելու՞ է իր գործունեությունը ՀԱՊԿ-ի կազմում, թե՞ կընտրի այլ ճանապարհ։

«Նրանք պետք է մեզ տեղեկացնեն իրենց որոշման մասին»,– ընդգծել է Վասիլևը։