Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ
25 Հունիսի 2026, 16:10
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների բողոքը։
Վերաքննիչը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին՝ նոր քննության։
Միաժամանակ, վերացվել է Աջապահյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը, փոխարենը անփոփոխ թողնելով բացակայելու արգելքը։
Պարզաբանվել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չի հանդիսացել պատշաճ դատարան, ուստի՝ դատավճիռը բեկանվել ու ուղարկվել է ըստ պատշաճության։