Երևանը պետք է հնարավորինս արագ պատասխանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցին․ ՌԴ ԱԳՆ
26 Հունիսի 2026, 16:26
Երևանը պետք է հնարավորինս շուտ պատասխանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև իր ռազմավարական ընտրության հարցին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարքագիծը չի կարելի համարել բարեխիղճ անդամակցություն ԵԱՏՄ-ին։ Դիվանագետը հավելել է, որ Հայաստանի իշխանությունների հայտարարություններից ստացվում է, թե ԵԱՏՄ-ում մասնակցությունը ներկայում Երևանի համար ընդամենը ժամանակավոր քայլ է՝ ԵՄ-ին անդամակցությանը նախապատրաստվելու նպատակով։
«Փաշինյանի վերջին հայտարարությունները ԵԱՏՄ-ի վերաբերյալ քննարկումը տանում են կողմնակի ուղղությամբ, դառնում են դեմագոգիա, ինչպես դա արդեն եղել է ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մասնակցության սառեցման դեպքում»,- ասել է Զախարովան։