Բոլորիս նպատակը իշխանափոխությունն է․ Նարեկ Կարապետյան
26 Հունիսի 2026, 18:41
Բոլորիս նպատակը իշխանափոխությունն է։ Այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մեզ համար շատ կարևոր էր ապահովել ընտրությունների թափանցիկությունը և խոսել մեր հայրենակիցների՝ այն մարդկանց հետ, որոնք մեզ տվել են իրենց աջակցությունը։ Մենք չենք ուզում որևէ որոշում կայացնել փակ դռների հետևում, և այսօր կհանդիպենք մեզ աջակցած մարդկանց հետ»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը պահպանել ցանկացող կառավարությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա։