Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Եթե մաքուր ընտրություններ լինեին, երկիրն այս վիճակում չէր լինի․ «Ժողովուրդն է խոսում»

27 Հունիսի 2026, 11:40

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։

Հարցախույզի մասնակիցներից շատերը, Մոսկվայից հետևելով ընտրական գործընթացներին, համոզմունք են հայտնել, որ արդյունքները ձևավորվել են լայնածավալ կեղծիքների և ճնշումների հետևանքով։

«Ապշած եմ և պարզապես խոսքեր չեմ գտնում։ Այնտեղ՝ Հայաստանում, ընտրություններն անցել են բացահայտ կեղծարարությամբ։ Եթե մաքուր ընտրություններ լինեին, երկիրն այս վիճակում չէր հայտնվի։ Առանձին ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ խախտումները կրել են համատարած բնույթ»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Հարցախույզի մասնակիցներն անդրադարձել են նաև վարչական ռեսուրսի կիրառման, մարդկանց կազմակերպված տեղափոխումների և ձերբակալությունների թեմային՝ պնդելով, որ գործող իշխանությունն ընտրական գործընթացում օգտագործել է պետական ողջ գործիքակազմը՝ սեփական շահերն առաջ մղելու նպատակով։

«Իշխանության ներկայացուցիչներն օգտագործել են վարչական ողջ ռեսուրսն ու մեր փողերը՝ մարդկանց ահաբեկելով, ձերբակալելով կամ կաշառելով։ Ուղղակի մեղքս գալիս է մեր ազգը․ պատմության մեջ չեմ տեսել մի առաջնորդի, որը հող ու հայրենիք կորցնի, բայց շարունակի մնալ իշխանության ղեկին»,- ընդգծել է մեկ այլ հայրենակից։

Այնուամենայնիվ, հարցախույզի ընթացքում հնչել են նաև այլ կարծիքներ։ Դրանց հեղինակները մարդիկ էին, որոնք վերջերս են եղել Հայաստանում և իրավիճակին այլ տեսանկյունից են նայում։

«Ընտրություն է, միշտ էլ լինում են որոշ խարդախություններ կամ թերություններ։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ինչպես ժողովուրդն ընտրել է, թող այդպես էլ լինի, միայն թե խեղճ ժողովրդին նորից չխաբեն»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։