ԱՄՆ-ն խախտել է Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետերը․ Մոհսեն Ռեզայի

27 Հունիսի 2026, 16:05

Քաղաքականություն

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է Իրանի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ կնքված հուշագրի երկու կետերը։ Նա սոցիալական ցանցում գրել է, որ Իրանը դրան կպատասխանի կոշտ և վճռական քայլերով։

«ԱՄՆ-ը, աջակցելով տարածաշրջանում իր պրոքսի ուժերի գործողություններին, խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածության հետագա սրմամբ՝ հինգերորդ կետը»,– գրել է Ռեզային։

ԱՄՆ-ը նախօրեին հաստատել էր Իրանի տարածքին հասցված հարվածների մասին տեղեկությունը։ Իր հերթին Թեհրանը հայտարարել է, որ ի պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ զինված ուժերի տեղակայման վայրերին։