Հայաստանի բասկետբոլի հավաքականը շ հաղթել է Իռլանդիային

28 Հունիսի 2026, 11:00

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Լոս Անջելեսում անցկացրած ընկերական խաղում հաղթել է Իռլանդիայի հավաքականին, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Խաղն ավարտվել է 74:59 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը։ Նա վաստակել է 14 միավոր, կատարել 3 անդրադարձ (ռեբաունդ) և տվել 2 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 2-ին Նորվեգիայի դեմ՝ Եվրոբասկետ-2027-ի նախընտրական առաջին փուլի շրջանակում։