Իսրայելի վարչապետը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին
28 Հունիսի 2026, 11:08
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ynet Global-ին տված հարցազրույցում հաստատել է, որ աջակցում է երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման նախագծին։
Հիշեցնենք՝ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտնել էր, որ նախագիծ կներկայացնի, որը կոչ է անում Իսրայելի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը քվեարկության կդրվի Քնեսեթում: