Գրեթե բոլոր տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, հաղթել է ՔՊ-ն․ Արամ Օրբելյան
29 Հունիսի 2026, 12:25
Այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, մեծ տարբերությամբ հաղթել է ՔՊ-ն։ Այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ պատասխանելով ՍԴ փոխնախագահ, ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին։
«Այն բոլոր ընտրատեղամասերը, որոնցում առկա են խախտումները կամ դրանց մոտ 99 տոկոսում, հաղթել է ՔՊ-ն։ Մնացած բոլոր տեղամասերում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները եղել են 40-50 տոկոսի սահմաններում։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ շեղումներ չեն եղել, մնացած կուսակցությունների և ՔՊ-ի միջև ձայների բաշխումը քիչ, թե շատ համապատասխանում է 50 տոկոսի սահմանագծին»,- ասաց Օրբելյանը։