Մարիամ Մերաբովան արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման
03 Հուլիսի 2026, 13:30
ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան պետական պարգևներ է հանձնել արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՌԴ մշակույթի նախարարության Մեծ կինոդահլիճում։
«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում Է շնորհվել «Կոբզոն» մշակութային հիմնադրամի մեներգչուհի Մարիամ Մերաբովային՝ ռուսական երաժշտական ասպարեզի զարգացման գործում ունեցած ավանդի համար։