Ալիևի համար Փաշինյանը նվեր է․ հարցում Կոտայքում

03 Հուլիսի 2026, 15:30

Կարծիք

Կոտայքի մարզում անցկացված հարցումները վկայում են, որ բնակչության շրջանում առկա են մտահոգություններ և դժգոհություն գործող իշխանությունների վարած քաղաքականության, մասնավորապես՝ անվտանգային հարցերի և Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության վերաբերյալ։

Բնակիչներն իրենց խոսքում սուր քննադատության են ենթարկել իշխանության կողմից իրականացվող քաղաքական գիծը՝ շեշտելով, որ երկրի ղեկավարի թուլությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին, իսկ հանրությանը մշտապես պատերազմով վախեցնելու խոսույթը բացասաբար է անդրադառնում մարդկանց հոգեվիճակի վրա։

«Ալիևի համար ինքը նվեր է՝ թուլացած ղեկավար, թուլացած երկիր»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն պնդմանը, թե իշխանությունների վերընտրվելը երաշխավորում է խաղաղություն, իսկ չընտրվելը կարող է բերել նոր պատերազմ։ Մասնակիցները դա որակել են որպես ժողովրդին վախի մեջ պահելու և մանիպուլացնելու փորձ։

«Նման հայտարարություններով ազդում են մարդկանց գիտակցության վրա, վախ են սերմանում։ Եթե պատերազմ լինի, բոլոր դեպքերում էլ կարող է լինել, իսկ դա անձերով պայմանավորված չէ»,- նշել է մեկ այլ բնակիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։