«Forbes»-ը Հայաստանն անվանել է ստեղծարար արդյունաբերության նոր կենտրոն

05 Հուլիսի 2026, 12:00

Մշակույթ

«Forbes» պարբերականը ծավալուն նյութ է նվիրել Հայաստանին՝ երկիրն անվանելով «ստեղծարար արդյունաբերության նոր համաշխարհային կենտրոն»։ 20-էջանոց հոդվածում հրատարակությունը Հայաստանը ներկայացրել է նորաձևության, նորարարությունների և մշակութային նախաձեռնությունների պրիզմայով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդ բրենդներին, Yerevan Fashion Week, արվեստագետներին և «Yerevan Biennale Art Foundation» նախագծերին, որոնք ձևավորում են Երևանի կերպարը՝ որպես համաշխարհային արվեստի քարտեզի կարևորագույն կետ։

Հեղինակներն ընդգծել են նաև երկրի ժամանակակից հյուրընկալությունը, որտեղ հարուստ խոհարարական ավանդույթները համադրվում են բարձրակարգ սպասարկման հետ։ Որպես օրինակ նշվել են «Seven Visions Resort» և «The Alexander» հյուրանոցները։