Հայաստանը հայտնվել է բնակչության կազմում կանանց բարձր մասնաբաժին ունեցող երկրների տասնյակում
07 Հուլիսի 2026, 19:40
Հետխորհրդային տարածքի յոթ պետություն հայտնվել է բնակչության կազմում կանանց ամենաբարձր մասնաբաժին ունեցող երկրների շարքում։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, որոնք հրապարակել է «Naked Science» պարբերականը, Հայաստանը ևս ներառվել է այդ երկրների տասնյակում։
Մասնավորապես, Հայաստանը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ բնակչության ընդհանուր թվի մեջ կանանց 53,6% մասնաբաժնով։ Առաջատարը Հոնկոնգն է՝ 54,9% ցուցանիշով, իսկ երկրորդ տեղում զբաղեցնում է Մոլդովան՝ 54% մասնաբաժնով։