Թրամփը հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան Անկարայում

08 Հուլիսի 2026, 13:42

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է այցելել և ծաղկեպսակ դնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանին։ Այդ այցը համարվում է պաշտոնական արարողակարգի պարտադիր մաս։

ԱՄՆ նախագահի այս որոշումը բացասական արձագանք է առաջացրել Թուրքիայում։ Երկրի ընդդիմադիր գործիչները քննադատել են իշխանությունների հանդուրժողական վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ։

Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդներից Օզգյուր Օզելը նշել է, որ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան։

Թրամփը ժամանել էր Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Օդանավակայանում նրան դիմավորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։