Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով

11 Հուլիսի 2026, 11:30

Տնտեսություն և Բիզնես

2026 թվականի հունվար-մայիսին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 21,5%-ով։ Այդ մասին վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է ՏԱՍՍ-ը։

Վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,196 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար–մայիսին այն կազմել էր 2,763 մլրդ դոլար։

Միաժամանակ նվազել է ՌԴ-ի մասնաբաժինը ՀՀ-ի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում։ Եթե 2025 թվականի հունվար-մայիսին այն կազմում էր 35,1%, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 28%։

Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 2025 թվականի առաջին հինգ ամիսների 36,7%-ից հասնելով 29,8%-ի 2026 թվականին։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ աճել է․ Բելառուսի հետ՝ 8,3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194,8%-ով։