Հիփոթեքով տուն եմ վերցրել, հիմա մնացել եմ առանց աշխատանքի. «Մուլտի վելնես»-ի արցախցի աշխատակից
11 Հուլիսի 2026, 13:27
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի վելնես» սպորտային համալիրի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ ընկերության գործունեության կասեցման։
Համալիրում աշխատող արցախցի կանանցից մեկը նշել է, որ բռնի տեղահանումից հետո Գագիկ Ծառուկյանի ընտանիքն է իրենց աշխատանքով և կացարանով ապահովել։ Այժմ կենտրոնի փակվելու պատճառով նրանք հայտնվել են փակուղում։
«Մենք Արցախից ենք եկել, արդեն 3 տարի է՝ այստեղ աշխատում եմ։ Առաջին անգամ, որ եկանք, պարոն Ծառուկյանն ու իր ընտանիքը մեզ աշխատանք ու տեղ տվեցին։ Հիմա տուն եմ վերցրել հիփոթեքով, բայց սպորտային համալիրի գործունեության դադարեցման պատճառով մնացել եմ առանց աշխատանքի։ Պետությունն էլ այն 4 միլիոն դրամը, որ պիտի տար, ասում է՝ չեմ տալիս, քանի որ տուն ես վերցրել, ուրեմն կկարողանաս փակել»,- նշել է նա։