Ալիևը Բորելին մեղադրել է հակաադրբեջանական գործունեության մեջ

13 Հուլիսի 2026, 12:43

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հակաադրբեջանական գործունեություն ծավալելու մեջ։

«Պարզվեց, որ Ժոզեպ Բորելը կապեր է պահպանել որոշ կոռուպցիոն գործիչների, այդ թվում՝ Միջազգային դատարանի նախկին դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվեց նաև, որ վերջինս ֆինանսավորվել է ռուս-հայ օլիգարխի կողմից (խոսքը Սամվել Կարապետյանի մասին է՝ խմբ.), որն այժմ Հայաստանում գտնվում է տնային կալանքի տակ։

Եվրահանձնաժողովի կազմում գործում էր խոշոր հակաադրբեջանական խումբ, և մենք հույս ունենք, որ պարոն Բորելը վերջնականապես հեռացել է քաղաքականությունից։ Այդ ժամանակվանից մեր հարաբերությունները սկսել են բարելավվել։ Մասնավորապես, մենք տեսանք, որ առկա է այդ հարաբերությունների փոխադարձ վերագործարկման հրատապ անհրաժեշտություն, և մենք աջակցեցինք այդ նախաձեռնությանը»,- հայտարարել է Ալիևը։