«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը

13 Հուլիսի 2026, 12:48

Քաղաքականություն

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրավապահ մարմիններից պահանջելով հանել աշխատանքի արգելքը և բացել կնքված արտադրական տարածքները։

Քաղաքացիները հայտարարում են, որ հարկադիր պարապուրդի պատճառով հազարավոր ընտանիքներ մնացել են առանց գոյության միջոցների, իսկ իրենց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվում են։

Ունեցած տվյալների համաձայն՝ ձեռնարկության աշխատակիցները մտադիր են նաև շարժվել դեպի Քննչական կոմիտեի շենք՝ իրենց իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։