Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքից

13 Հուլիսի 2026, 14:25

Քաղաքականություն

Բժշկուհի Արփինե Սողոյանը, որը Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ բանավիճել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ազատվել է աշխատանքից։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում արված գրառմամբ հայտնել է նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Ըստ փաստաբանի՝ Երևանի պոլիկլինիկաներից մեկում 21 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկուհուն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման պատրվակով, ինչի արդյունքում բժշկական հաստատության կանանց կոնսուլտացիայի բաժինն այսուհետ չի ունենա ղեկավար։

Տաթևիկ Սողոյանը նշում է, որ որպես աշխատանքից ազատման պաշտոնական պատճառաբանություն ներկայացվել է ֆինանսական միջոցների սահմանափակ լինելը, ինչը, սակայն, փաստաբանը հիմնավոր չի համարում համայնքային այլ բյուջետային ծախսերի ֆոնին։

Հիմա եթերում