Հրեա մտավորականության և հայ համայնքի ներկայացուցիչները՝ ի պաշտպանություն Արցախի, բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմում

17 Օգոստոսի 2023, 17:45

Քաղաքականություն

Հրեա մտավորականության ներկայացուցիչներն ու իսրայելահայերը հավաքվել են Երուսաղեմում՝ ԱԳՆ շենքի դիմաց: Ակցիայի նպատակն է եղել Իսրայելի պետության, արտաքին գործերի նախարար էլի Քոենի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լաչինի միջանցքի շրջափակման խնդրի և Արցախում 120 հազար մարդու վրա:

Մոտ 30 մարդ՝ Հայաստանի և Ղարաբաղի դրոշներով, վանկարկել են «կանխե՛լ նոր ցեղասպանությունը», «բացե՛լ Լաչինի միջանցքը»։

Ակտիվիստները ելույթ են ունեցել եբրայերեն, ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով: Ցուցարարներին է մոտեցել իսրայելական ոստիկանության 3 մեքենա, ոստիկանները մի քանի հարց են ուղղել, լուսանկարել ցույցը և հեռացել: Ակցիան տևել է մոտ մեկ ժամ։