Լևոն Արոնյանը՝ Շվեյցարիայի արագ շախմատի մրցաշարի հաղթող

16 Հուլիսի 2026, 21:45

Սպորտ

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարում։

43-ամյա Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր և վստահորեն գրավել առաջին տեղը։ Նրա ամենամոտ մրցակիցը՝ ադրբեջանցի շախմատիստ Այդըն Սուլեյմանլին, հետ է մնացել 3 միավորով։

Մրցաշարի գլխավոր առանձնահատկությունը գրոսմայստերական եռամարտի ձևաչափն է, որն իր մեջ ներառում է դասական շախմատ, ռապիդ և բլից (կայծակնային շախմատ)։