Եղանակի տեսությունը՝ հուլիսի 17-ին

17 Հուլիսի 2026, 09:57

Հայեր

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 17-19-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտոինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16- 21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում (15-18մ/վ)։

Երևան քաղաքի առանձին հատվածներում այսօր և վաղը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։