Մուրացան փողոցում տեղի ունեցած զինված միջադեպով 1 անձ ձերբակալվել է. ՔԿ
19 Հուլիսի 2026, 15:00
Երևանի Մուրացանի փողոցում երեկ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպով մեկ անձ ձերբակալվել է։
«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Մուրացան փողոցում մեկ քաղաքացի է սպանվել, իսկ 15-ամյա մի տղա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։