Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5200-ը

20 Հուլիսի 2026, 11:51

Քաղաքականություն

Վենեսուելայում հունիսի վերջին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 5208 մարդ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։

Հուլիսի 19-ի տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով տուժել է 16 740 մարդ, փրկվել՝ 6462-ը։ Ավելի քան 17,9 հազար մարդ մնացել է անօթևան, իսկ գրեթե 23,8 հազարը տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում։

Աղետի գոտում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 31 հազար փրկարար և գրեթե 32 հազար կամավոր, այդ թվում՝ 2200 օտարերկրյա մասնագետ։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 190 շինություն, ևս 856 շենք վնասվել է։ Տուժած շրջաններ է հասցվել շուրջ 11 հազար տոննա սննդամթերք և ավելի քան 35,6 միլիոն լիտր ջուր։ Բժշկական օգնություն է ստացել գրեթե 40 հազար մարդ։

Հիմա եթերում