Միջնորդներն Իրանին 10-օրյա հրադադար են առաջարկել. Reuters
20 Հուլիսի 2026, 19:10
Միջնորդները ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ նոր առաջարկ են ներկայացրել Իրանին: Այն ներառում է 10-օրյա հրադադար, որի նպատակն է ուղիներ գտնել նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու համար: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը, Թեհրանի խնդրանքով, համաձայնել է շարունակել Իրանի հետ խաղաղության բանակցությունները, սակայն ռազմական գործողությունները չեն դադարեցվի: