«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից

20 Հուլիսի 2026, 19:50

Քաղաքականություն

Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից:

ArmLur.am–ի տեղեկություններով` մանդատից հրաժարվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, փաստաբան Գոհար Մելոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլյա Շուշանյանը և Արթուր Դանիելյանը։

ԿԸՀ-ում մանդատների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 21-ին։ Խորհրդարանի նոր կազմում իշխող ՔՊ-ն ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Հիմա եթերում