«Դաժան մահափորձ»․ անհայտ անձը փորձել է հարձակվել Բավարիայի վարչապետի վրա՝ նրա ուղղությամբ լոլիկ նետելով
21 Հուլիսի 2026, 12:32
Անհայտ անձը տոնական միջոցառման ժամանակ փորձել է հարձակվել Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերի վրա։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին։ Քաղաքական գործիչը որպես պատվավոր հյուր մասնակցել է Գերմանիայի հարավում գտնվող Բեռնաու-ամ-Քիմզե համայնքի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Հենց այդ ընթացքում մի տղամարդ փորձել է մոտենալ Զեդերին։
«Նա հանկարծակի դուրս է եկել թփերի միջից, լոլիկ է նետել Զեդերի ուղղությամբ և վազել նրա կողմը», — պատմել են լրագրողները։
Հարձակվողին վնասազերծել են վարչապետի անվտանգության աշխատակիցները։ Պարզվել է, որ Զեդերի վրա հարձակվելու փորձ կատարած անձը Գերմանիայի 31-ամյա քաղաքացի է։ Միջադեպի պատճառով նրան ձերբակալել են։
Նշվում է, որ քաղաքական գործիչը միջադեպի հետևանքով չի տուժել։ Նետված լոլիկը դիպել է Զեդերի ձախ ականջին, սակայն նա պարզապես մաքրել է հետքը թաշկինակով և շարունակել մասնակցել միջոցառմանը։