Սյունյաց թեմի առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ պաշտպան

21 Հուլիսի 2026, 17:02

Քաղաքականություն

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին հայտնել է պաշտպան Արմինե Ֆանյանը։

«Դատավոր Էմմա Ավագյանը հաստատել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։ Մասնավորապես, բավարարելով բողոքը, դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները»,–սոցցանցում գրել է փաստաբանը:

Նշենք, որ հունվարի 31-ին 6 եպիսկոպոսի մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է։ Դատարանը որոշել է պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի հայրապետական տնօրինությունն անվավեր է ճանաչել, ուստի նաև վերականգնել Սարոյանին իր պաշտոնում։